Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԸՆՏՐՎԱԾ Է ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՍԽԱԼ ՄԵԹՈԴԸ

ԸՆՏՐՎԱԾ  Է  ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՍԽԱԼ  ՄԵԹՈԴԸ
24.04.2024 | 22:34
Տավուշյան զարգացումների ֆոնին առանձնահատուկ է թիրախավորվել Հայ Առաքելական եկեղեցին, մասնավորապես նրա Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ սրբազանը, ով հանգուցային այս պահին ստանձնել է դիմադրության կազմակերպման առաջնորդությունը` բաց, որ այսքան ժամանակ համընդհանուր մտահոգության առիթ էր տալիս:
Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն` ձևավորվող ժողովրդական շարժման թափն այդկերպ ջարդելու նպատակով: Ընդ որում ներկայացված տեղեկությունները մերկապարանոց են, աղերս չունեն իրականության հետ: Ակնհայտ է, որ առ այսօր որևէ փաստ, ապացույց չի ներկայացվել հանրության դատին: Այնինչ, եթե այդպիսիք առկա լինեին, թեկուզ հատուկ ծառայություններում, վաղուց շրջանառության մեջ դրված կլինեին ուղիղ վարչապետի կամ նրա ձայնափողերից մեկի կողմից, ինչպես վարվել են այս վեց տարիների ընթացքում:
Ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու համար ուզում ենք փաստել`
1. եթե Բագրատ սրբազանի կամ ակտիվություն ցուցաբերող մյուս հոգևորականների վերաբերյալ վարկաբեկիչ փաստեր իրականում առկա լինեին, դրանք առ այսօր ինչ-որ կերպ հրապարակված կլինեին,
2. վարկաբեկիչ տվյալների առկայության դեպքում Բագրատ Սրբազանը, հոգևոր դասի մյուս ներկայացուցիչները նման ազատ ու անկաշկանդ վարքագիծ չէին դրսևորի, դեմ չէին գնա իշխանության վարած քաղաքականությանը,
3. եթե այլ պետության հատուկ ծառայությունների հետ նրանց համագործակցության վերաբերյալ քիչ թե շատ վկայող տվյալներ լինեին, դրանք վաղուց քննարկման առարկա դարձած կլինեին իրավական տիրույթում, մասնավորապես ԱԱԾ-ում, և պարտադիր կհանրայնացվեր վարկաբեկելու նպատակով:
Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել:
Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ